Կառավարության այսօրվա նիստում Մեսրոպ Մեսրոպյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից: Գործադիրի մեկ այլ որոշմամբ, մարզպետի պաշտոնում նշանակվեց Ահարոն Սահակյանը՝ Գառնի համայնքի նախկին ղեկավար: Հարցը ներկայացվեց գաղտնի ընթացակարգով: VERELQ-ը հիշեցնում է, որ Մեսրոպ Մեսրոպյանը մարզպետի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերին: