ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը:«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: