ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին: «Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում: Հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- գրել է Բայդենը: