Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին: Նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին: Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում: Միավորված գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: