29.03.2024
ԵՄ-ն երկարաձգել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Մոսկվան դրանում նորություն չի տեսնում
12.07.2021
ԵՄ-ն երկարաձգել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Մոսկվան դրանում նորություն չի տեսնում

Ոչ մի նորություն չկա այն բանում, որ Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Առայժմ, իրոք, մենք ստիպված ենք աշխատել բարդ պայմաններում։ Իհարկե, նման որոշումները ոչ մի կերպ նոր հեռանկարներ չեն բացում Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունների կարգավորման համար», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա նաև պատասխանել է հարցին, թե ինչպես է դա դիտարկվում Ռուսաստանի հետ Ֆրանսիայի ու Գերմանիայի գագաթաժողով անցնակցնելու գաղափարի ֆոնին։ «Դուք գիտեք, որ Եվրամիությունում տարբեր տեսակետներ կան Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կառուցման վերաբերյալ։ Եվ Բեռլինի ու Փարիզի նախաձեռնությունը չի աջակցվել բազմաթիվ անդամ երկրների կողմից», - բացատրել է Պեսկովը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ ԱԳ նախարարները երկարաձգել են Ռուսաստանի դեմ յոթ տարի առաջ սահմանված պատժամիջոցները մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը: Մասնավորապես, որոշ ռուսական բանկերի և ընկերությունների համար նվազեցվել է կապիտալի առաջնային և երկրորդային շուկաների, ինչպես նաեւ նավթի արդյունահանման եւ հետախուզության տեխնոլոգիաների հասանելիությունը: Բացի այդ, գործում է զենքի, երկակի նշանակության ապրանքների ներմուծման եւ արտահանման արգելքը։ Ի սկզբանե սահմանափակումները սահմանվել են 2014-ին՝ մեկ տարի ժամկետով, 2015-ին դրանց տեւողությունը կապել են «Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարման» հետ: Այդ պահից պատժամիջոցները երկարաձգվում են արդեն վեց տարի անընդմեջ ։ Մոսկվան պատասխան միջոցներ է ձեռնարկել, ներմուծման փոխարինման կուրս է վերցրել եւ բազմիցս հայտարարել է, որ նման հռետորաբանության մեջ իր հետ խոսելն անարդյունավետ է: Հունիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկան Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությամբ, սակայն գաղափարը արձագանք չգտավ եվրոպական մյուս առաջնորդների մոտ:

Նորություններ գործընկերներից