28.03.2024
Թբիլիսիի քաղաքապետը կայցելի Բաքու, բայց Երևան չի գալիս
13.07.2021
Թբիլիսիի քաղաքապետը կայցելի Բաքու, բայց Երևան չի գալիս

Հուլիսի 13-14-ը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Քալաձեի այցի շրջանակներում Ադրբեջանի մայրաքաղաքում կստորագրվի երկու քաղաքների՝ Թբիլիսիի և Բաքվի եղբայրացման մասին հուշագիր: Նախատեսվում են նաև բարձր մակարդակի հանդիպումներ: VERELQ-ը հիշեցնում է, որ իր քաղաքապետության օրոք Քալաձեն չի այցելել Երեւան, չնայած նա բազմաթիվ անգամներ հրավեր ստացել է, այդ թվում քաղաքապետ Հայկ Մարությանից: Բացի այդ, 2018-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը ևս Թբիլիսիի քաղաքապետին հրավիրեց այցելել Հայաստանի մայրաքաղաք և մասնակցել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին: Քալաձեն նմանատիպ հրավեր ստացավ նաև հաջորդ տարի՝ 2019-ին, մասնակցելու «Էրեբունի-Երևանի» տոնակատարություններին, այս անգամ գործընկեր Հայկ Մարությանից, երբ վերջինս այցով գտնվում էր Թբիլիսիում: Բայց մինչ օրս Երևան այդպես էլ չի այցելել: Հիշեցնենք նաեւ, որ նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել 2017-ի հոկտեմբերի 22-ին:

Նորություններ գործընկերներից