29.03.2024
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունն ավարտվել է
14.07.2021
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունն ավարտվել է

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար: Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում են նույն հարցին: Պատասխանող կողմն է ԿԸՀ-ն:  

Նորություններ գործընկերներից