Մայիսի 30-ին Վարշավայում բերման ենթարկված 38-ամյա օրենքով գող Հայկ Սարգսյանը, ով քրեական համայնքում առավել հայտնի է Հայկո Աստրախան մականվամբ, արտաքսվել է Հայաստան, որտեղ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է IA «Prime Crime»-ը։ «Այս պահին գողը գտնվում է Երևանի քննչական մեկուսարանում։ Հիշեցնենք, որ Հայկոն վերջին անգամ Հայաստանի ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվել է 2019 թվականին՝ հրազեն կրելու համար։ Այնուհետև խուսափելով քրեական պատժից՝ օրենքով գողը մեկնել է արտերկիր և բնակություն հաստատել Լեհաստանում»,- նշում է կայքը։